Ես ցանկությունների ծառի տակ

Երբ ես գնացել էի անտառ սունկ հավաքելու, հանկարծ մի բարձր ձայն լսվեց, կարծես երկնքից լիներ: Այդ ձայնն ասում էր.

-Դու բարի աղջիկ ես երևում:

-Ես շատ աղքատ մարդ եմ և տեսել եմ, որ քո մոտ մի ոսկե դրամ կա:

-Կօգնե՞ս ինձ այդ հարցում:

-Այո, իհարկե, դա իմ վերջին ոսկե դրամն է:

-Բայց ես այն կտամ ,իհարկե, երբ որ հայտնվես:

-Հայտնվելու կարիք չկա: Տեսնում ես այն ծառը, գնա նրա մոտ և ոսկե դրամդ դիր այն ծառի մոտ և ասա, որ ցանկանում ես այն ինձ մոտ հայտնվի:
Ես այդպես էլ արեցի: Ոսկե դրամը անհետացավ, մի ուժեղ կայծակ խփեց այդ ծառին, և բոլոր տերևները թափվեցին, բացի տասից: Այդ ձայնը նորից խոսեց.

-Երբեք ոչ մի մարդ նման բարություն չէր արել ,դու իրոք բարի աղջիկ ես:

Ես զարմացած հարցրեցի.

-Ո՞վ ես դու:

Նա պատասխանեց.  

-Ես իրականում հրաշագործ եմ, ով քո բարության համար կկատարի քո տասը ցանկությունները : Կանգնիր այս ծառի տակ և ամեն մի ցանկությունը պահելուց հետո մի տերև պոկիր, տերևը մոխիր կդառնա, բայց քո ցանկությունները կկատարվեն:

-Դե ասա ի՞նչ ես ցանկանում :

-Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի:

-Ես ցանկանում եմ հարուստ լինել:

— Ցանկանում եմ, որ կախարդական փայտիկ ունենամ:

— Ցանկանում եմ…:

-Իրականում ասեմ իմանաս՝ ես հենց այդ ծառն եմ, որը դու տեսար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով